Tert.am-ը գրում է.

«Արևելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված չէ Եվրամիության` դեպի արևելք անմիջական ընդլայնմանը: Ինչպես փոխանցում է  ТАСС-ը` այսօր հերթական անգամ նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ժամանելով Ռիգա` մասնակցելու գործընկերության գագաթնաժողովին:

«Արևելյան գործընկերությունը» ԵՄ ընդլայնման գործիք չէ, այլ ԵՄ-ին մոտենալու գործիք է: Եվ այս հիմքով ենք մտադիր բանակցություններ վարել այս երեկո», - ընդգծել է կանցլերը:

Նրա խոսքով` «անցյալ տարիներին այս ծրագիրը ծանր պահեր է ապրել»:  Մերկելի կարծիքով` ԵՄ-ն ճանաչում է, որ «ծրագրի տարբեր մասնակիցներ տարբեր ճանապարհներով են ընթանում», և բոլոր այդ ուղիները ԵՄ-ն ընդունում է:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան–Կլոդ Յունկերն ընդգծել էր նաև, որ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Ռիգայում նոր երկրների` ԵՄ-ին անդամագրման հարց չի քննարկվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել