Կոնչիտայի ուսերին հայկական դրոշ գցելով` շատերը ճանաչեցին այն. Արսեն ՍաֆարյանNewsbook.am-ը գրում է.

Երգիչ Արսեն Սաֆարյանին շատ է դուր եկել այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ-2015» երգի մրցույցում ներկայացնող «Geneolagy» խմբի` մրցույթի եզրափակիչ փուլի կատարումը:

NewsBook-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ իրեն դուր է եկել հատկապես այն, որ խմբի անդամների ձայները չեն «խճճվել»: «Գեղեցիկ, էմոցիոնալ կատարում էր: Կարծում եմ` մենք պատվով ենք հանդես եկել: Այս տարի մեզ համար կարևորը երգի ասելիքն ու այդկերպ ներկայանալն էր, որն, ըստ իս, տեղ է հասել: Ոչ մի այնպիսի բան չի եղել, որ ասեի` սա ինչո՞ւ է այսպես»,- նշեց նա:

Նա երգի մրցույթի անցած տարվա հաղթող Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստի ուսերին հայկական դրոշ գցելու փաստը քննադատողներին խորհուրդ տվեց իրենց արտահայտությունների մեջ պարկեշտ լինել: «Երբ որ Քիմ Քարդաշյանը գալիս էր Հայաստան, շատ մարդիկ կային, որ էլի բողոքում էին: Կոնչիտային հայ չսարքեցինք այդ քայլով, կամ մեր դրոշը չաղտոտվեց էդ փաստից: Իհարկե, ես` որպես տղամարդ, չեմ կիսում Կոնչիտայի սեռական հայացքները, բայց պետք չէ նստել ու խոսել նամուսից»,- նման կարծիք հայտնեց Արսենն ու ընդգծեց, որ մեզանում էլ շատ երևույթներ կան, որոնք աղտոտում են հայկական դրոշը: Հիշեցնեք, որ մայիսի 19-ին Վիեննայում «Եվրատեսիլ-2015» միջազգային երգի մրցույթի բացման արարողության ժամանակ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամներից Եսայի Ալթունյանը տրանսվեստիտ Կոնչիտայի ուսերին գցել էր հայակական եռագույնը, ինչն էլ շարժել էր շատ հայրենասերների զայրույթը: Արսեն Սաֆարյանն անկեղծորեն նկատեց, որ այդ փաստով շատերը, թեկուզ սեռական այլ կողմնորոշում ունեցողները, ճանաչեցին հայկական դրոշը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել