Tert.am-ը գրում է.

Երևանում մայիսի 22-26-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում`15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 22-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +30 աստիճան, մայիսի 23-ին՝ +28, մայիսի 24-26-ին՝ +26 աստիճան:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից։

Հանրապետության տարածքում մայիսի 22-26-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ին էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել