Tert.am–ը գրում է.

«Ալ - Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ուսամա Բեն Լադենը մինչև իր կյանքի վերջին օրը ահաբեկչական գործողություններ է ծրագրել, որոնք պետք է կյանքի կոչվեին ԱՄՆ-ում: Նա ցանկացել է կոնկրետ լայնամասշտաբ գործողություններ իրականացնել:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հրապարակած նոր փաստաթղթերից: Խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնք տարիներ առաջ առգրավվել էին Բեն Լադենի սպանությունից հետո:

Ըստ այդմ` Բեն Լադենն ընդգծել է, որ պետք է կենտրոնանալ ամերիկացիների և նրանց դեմ պայքարի վրա, որպեսզի այդ երկիրը փոխի իր արտաքին քաղաքականությունը և դադարեցնի մուսուլմանների հետապնդումները:

Բեն Լադենի արխիվից 100 նման փաստաթուղթ է գաղտնազերծվել, այդ թվում` նրա նամակները կնոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել