«Ազատություն ռադիոկայանի» լրագրողների բացահայտումներից հետո Ուկրաինայի Ճանապարհային ոստիկանության պետ Ալեքսանդր Երշովը հեռացվել է պաշտոնից։ Պատճառը նրա դուստրերն էին և վերջիններիս շռայլ կյանքը, որը նրանք չէին էլ թաքցնում։ Տարբեր թանկարժեք շրջագայություններից և հավաքույթներից լուսանկարները ողողում էին նրանց՝ սոցիալական ցանցերում բացված էջերը։ Դա ցույց էր տալիս, որ Երշովի ընտանիքը պաշտոնյայի աշխատավարձով ապրողներից չէ։

Սա ընտանիքի ավտոպարկն է` դրանց գներով։

Սպիտակ Porsche Cayenne ամենագնացով երթևեկում է նրա ավագ դուստրը` Անաստասիա Երշովան, ով սկսնակ դիզայներ է։

Իսկ 1994 թ.–ին ծնված փոքր աղջկա` Դարյա Երշովայի ծննդյան առթիվ Range Rover Sport էին նվիրել։

Աղջիկները սիրում են ճանապարհորդել։

Դա ասում է նաև նրանց Instagram–ը։

Անաստասիայի և Դարյայի համար շքեղ հավաքույթները սովորական բան էին։ Օրինակ՝ վերջերս Կաննում նրանք հանդիպեցին Փերիս Հիլթոնին ու նաև լուսանկարվեցին։

Այս ամենի համար վերջում իր պաշտոնով վճարեց նրանց հայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել