Tert.am-ը գրում է.

Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այսօր նշում է ծննդյան 69-ամյակը:

Այս առիթով շոու - բիզնեսի լեգենդին յուրօրինակ շնորհավորանք է հղել Vanity Fair հեղինակավոր հանդեսը` Twitter-իր էջում գրելով. «Ծնունդդ շնորհավոր, շոու բիզնեսում ամենից երկար թագավորող դիվա»:

Մեկ այլ` People հանդեսն էլ «աննման Շերին» շնորհավորել է` 69 շարժապատկերով, «որոնք ապացուցում են, որ նա մեծագույնն է»: Շարժապատկերները` հղումով:

Շերիլինը ծնվել է 1946-ի մայիսի 20-ին, հայտնի է իր արտասովոր կոնտրալտո ձայնով, բազմազան կերպարներով: Շերին անվանում են «Փոփի աստվածուհի»: Նա արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին` «Լուսնով հմայվածները» ֆիլմում իր դերակատարման համար:

1993-ին Շերը մեծ շուքով այցելել էր նաև Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել