Tert.am-ը գրում է.

Վաղը Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության առաջնորդները կհանդիպեն Ռիգայում` «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը նախապատրաստելու համար:

ԵԺԿ-ն առաջնորդների հանդիպումը կանցկացնի Ռիգայում՝ մայիսի 21-ին և 22-ին: Այս մասին հայտնում է կառույցի կայքը` news.epp.eu-ն: Առաջնորդների հանդիպումը կնախագահի ԵԺԿ-ի նախագահ Ջոզեֆ Դոլը: Ներկա կլինեն նաև ԵԺԿ-ի ղեկավարության ներկայացուցիչներ:

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից բացի ԵՄ-ի ներկայացուցիչներից ներկա կլինեն Լաիմդոտա Ստրաույուման՝ Լատվիայից, Նիկոս Անաստասիադիսեսը՝ Կիպրոսից, Բոյկո Բորիսովը՝ Բուլղարիայից, Անգելա Մերկելը՝ Գերմանիայից և Վիկտոր Օրբանը՝ Հունգարիայից: Նախատեսվում է նաև այլ երկրների` եվրոպական կառույցներում պաշտոնավարող անձանց ներկայությունը:

Արևելյան գործընկերության երկրներից ներկա կլինեն Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայից` Չիռլի Գաբուռիչին: Հանդիպմանը ներկա կլինեն նաև այլ քաղաքական գործիչներ` Միխեիլ Սաակաշվիլին, Արմեն Աշոտյանը, Արթուր Բաղդասարյանը, Վիտալի Կլիչկոն, Դավիթ Բաքրաձեն և այլք:

Հանդիպմանը ներկա կլինի Եվրոպական հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Յոհանես Հանը: 

Հանդիպումը նախատեսված է մայիսի 21-ին, ժամը 17:00 - 19:00-ը՝ Ռիգայի Riga Bourse արվեստի թանգարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել