Tert.am-ը գրում է.

Ամերիկացի Ջոն Գաբրիելը ներկայացրել է նիհարելու և ավելորդ քաշից ձերբազատվելու իր եղանակը:  2001-ի սեպտեմբերին նա 185 կգ էր կշռում: Որոշելով նիհարել` երկար ժամանակ նա տարբեր  դիետաներ էր փորձում, սակայն ոչինչ չէր ստացվում:

Ինչպես գրում է makeyourlifehealthier.com-ը` ամերիկացին որոշում է նոր միջոց գտնել և շարունակել պայքարել: Նա սկսում է ուսումնասիրել բոլոր պատճառները, որոնք բերում են գիրացման: Օօգտագործելով իր բժշկական կրթությունը` նա սկսում է նիհարելու գործընթացը: Երկու տարի անց նա արդեն  նիհարել էր 99 կգ-ով` առանց էական դիետաների: Նա դա արնում է  հետևյալ կերպ:

1. Դադարեցնել սովամահությունն ու սննդարար ուտելիքներ օգտագործել: 

2. Վերականգնել մարսողական համակարգը:  Ճիշտ օգտագործելով պրոբիոտիկներ և կոսմոպոլիտ սնունդ` Գաբրիելը կարգավորում է աղիների աշխատանքն ու մարսողությունը:

3. Ուշադրություն դարձնել զբաղմունքին և մարմնի շարժունակությանը: Հասկանալով, որ իր աշխատանքն իր օրգանիզմին օգուտ չի բերում, Գաբրիելն ավելի փոքր տուն է տեղափոխվում, թողնում այդ աշխատանքը և սկսում բանջարեղեն և բույսեր աճեցնել:

4. Վերականգնել զգացմունքային վնասվածքները: Գիրության հետ կապելով շատ բան՝ Գաբրիելը  հոգեկան ընկճվածություն էր ապրում, ինչի համար հետագայում անգամ տերմին է հորինում` զգացմունքային գիրություն:

5. Մաքրել օրգանիզմը տոքսիններից: Գաբրիելը օրգանիզմն ավելորդ ճարպերից և վնասակար նյութերից մաքրում է ալկալային սննդի և կանաչ հյութերի օգնությամբ, ինչպես նաև՝ խնձորի քացախի, կիտրոնաջրի միջոցով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել