Դպրոցներում ազգային երգ ու պար առարկայի դասավանդումը թերևս անկախությունից ի վեր Հայաստանի կրթական համակարգի կարևորագույն քայլն է, ամեն դեպքում ես այդպես եմ կարծում: Իրականում պարը շատ ավելին է, քան երաժշտության տակ մարմնի համաչափ շարժումներ, այն ազգային մշակույթի կարևորագույն տարրերից է: Հայկական ազգային պար պարող մարդը իրեն ավելի շատ է հայ գիտակցելու և գլոբալիզացիոն այս դարում ավելի ապահովագրված է լինելու մշակութային հնարավոր ձուլումից: Իհարկե, հանրակրթական ծրագրում Հայաստանն աշխարհին հայտնի է իր Շախմատ առարկայով, որտեղ մենք միակն են, իսկ ազգային պարով հաստատ առաջինը չենք, բայց ինձ համար ազգային պարը հզորագույն ձեռքբերումն է: Միայն պետք է տեսնեք այն երեխաներին, ովքեր այս ամիսների ընթացքում սովորել են հայկական պարերը, նրանց դեմքին ժպիտ կա, այդ երեխաները հաստատ վաղը հայկական կպարեն մեր խնջույքների ու միջոցառումների ժամանակ՝ ամաչեցնելով մեր սերնդին: Տեսնո՞ւմ եք՝ հիմա ինչպես են պարում վրացիները, լեզգինները, չեչենները, դաղստանցիները... Ինչո՞վ ենք մենք պակաս, առավել ևս, որ հայկական պարը հնագույներից է աշխարհում, և ամեն շարժում իր իմաստն ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել