Tert.am-ը գրում է.

Լուրջ չեմ վերաբերում այդ քննադատություններին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, «Եվրատեսիլ 2007»-ի երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Հայկոն՝ անդրադառնալով «Genealogy» խմբի անդամների կողմից «Եվրատեսիլ 2014-ի» հաղթող Կոնչիտային ուսերին հայկական դրոշը գցելուն ուղղված քննադատություններին։

«Մերոնք գնացել են այլ երկիր, որտեղ կա այլ մշակույթ, մարդիկ այլ կերպ են ապրում, և կարծում եմ, որ ամեն ինչին պետք չէ, այսպես ասած, հայավարի վերաբերվել»,-ասաց նա և նշեց, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա։

«Մեր ազգի խորհրդանիշը մեր սրտում է, դրա մեջ հանցագործություն չեմ տեսնում ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա և նշեց, որ ամեն երկիր իր ձևն ունի։

«Հիմա կարող է գնան Ֆինլանդիա, այնտեղ էլ աբորիգեններ լինեն, իրենց հետ շփվեն, նորմալ է»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել