Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչ գնահատական կտա նախագահականի դիմաց ոստիկանների կողմից զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ուժի կիրառմանը, նշեց, թե չի տիրապետում իրավիճակին:

«Այսօ՞ր եղել է, ես ճիշտն ասած չեմ տիրապետում իրավիճակին, գտնում եմ, որ այն խնդիրները, որ բարձրացնում են զոհված զինծառայողների մայրերը իրավական դաշտում են, և իրավական հարթության մեջ մեր իրավական ոլորտի աշխատակիցները վերահսկում են»,- ասաց նա:

«Այն հրամանատարները, որոնք ադմինիստրատիվ դաշտում են խախտումներ կատարել, ՊՆ-ի կողմից համապատասխան տույժ ստացել են, իսկ որոնք իրավական դաշտում են, ապա իրավական ոլորտի աշխատակիցներն այդ ուղղությամբ աշխատում են»,- շարունակեց նախարարը:

Հարցը, թե կատարվածը դատապարտելու մտադրություն չունի  նախարար Սեյրան Օհանյանն անպատասխան թողեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել