Tert.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակ Վահե Էնֆիաջյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մինչ բուն հարցին կանդրադառնար, դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ խորհուրդ չի տալիս Գագիկ Ծառուկյանի անձի, բարի համբավի հետ կապված որևիցե վերլուծություն անել՝ հատկապես այս բարձր ամբիոնից:

Նշենք, որ մինչ այդ Փաշինյանը հարցրել էր.«Նախագահի հանձնարարականը կատարե՞լ են, ստուգե՞լ են, Գագիկ Ծառուկյանը կատարո՞ւմ է հարկային պարտավորությունները, թե՝ ոչ»:

«Մինչև հարցը չեմ կարող չանդրադառնալ այս վերջին, այսպես ասած, «հարցուպատասխանին», որը մասնավորապես վերաբերում էր բացառապես Գագիկ Ծառուկյան անհատականությունը: Ես հորդորում եմ այլևս Գագիկ Ծառուկյանի անձի, բարի համբավի հետ կապված որևիցե քննարկում, վերլուծություն այս բարձր ամբիոնից չանել՝ երկրում  ծառացած խնդիրները թողած»,- ասաց նա:

Էնֆիաջյանի խոսքով՝ այդ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են փորձում շահել:«Խորհուրդ չեմ տալիս որևիցե մեկին Գագիկ Ծառուկյանի անձի ֆոնի վրա կայանալ, ինքնակայանալ»,-զգուշացրեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել