Tert.am-ը գրում է.

Երիտասարդ իտալուհի Ադելինա Պուտինը, ով ստացել է «Պուտինի սեքսուալ քույր» մականունը, փորձում է իր ազգանվան օգնությամբ Իտալիայի քաղաքականություն մտնել, գրում է gazeta.ru-ն՝  The Telegraph-ին հղումով։

Նա հույս ունի, որ կընտրվի Վենետոյի տեղական խորհրդի ընտրություններում՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունից: Իր նախընտրական արշավի համար նա ընտրել է հետևյալ կարգախոսը՝ «Եթե ցանկանում եք քվեարկել Պուտինի օգտին, այժմ կարող եք դա անել»:

«Մենք (Ռուսաստանի նախագահի հետ) հեռավոր բարեկամներ ենք»,- ասել է Ադելինան իտալացի լրագրողներին: «Ես միշտ սիրել եմ իմ ազգանունը, բայց համաշխարհային բեմում Վլադիմիրի հայտնվելուց ի վեր այն է՛լ ավելի շատ եմ սիրում: Իմ հարազատները և ես հայտնաբերել ենք շատ ընդհանուր բաներ նրա հետ»,- հավելել է նա: Աղջկա խոսքով՝ ինքը Վլադիմիր Պուտինի պես սիրում է զենք և ժայռամագլցում:

Սակայն, ինչպես նշվում է, իրականում Ադելինայի և Ռուսաստանի առաջնորդի միջև բարեկամական կապեր չկան: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, դա պարզապես համընկնում է. «պուտին» Վենետոյի բարբառով նշանակում է՝ «երեխա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել