Մանրուք է, բայց հաճելի է...

Եվրատեսիլի եզրափակչում ենք: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Մեր սփյուռքի ներկայացուցիչներն իրենց ձայները տվեցին, և մենք պետք է շարժվենք առաջ: Իհարկե, սխալ պահվածք ունեն մեր ներկայացուցիչներից որոշներն Ավստրիայում, բայց այս անգամ էլ բարձր պահենք մեր ազգի պատիվն ու գոնե սրանից հետո կհասկանանք, որ այդ վիժնին մասնակցել պետք չի:

Ռուսաստանի ներկայացուցիչ Գագարինայի ձեռքին անմոռուկ կար: Առաջին հայացքից ամբողջ աշխարհի համար դա մանրուք է, բայց մեզ համար դա հաճելի քայլ էր: Շնորհակալություն Ռուսաստանի ներկայացուցչին: Այս տարի Ցեղասպանության հարցում Ռուսաստանը փորձեց իրեն պահել իսկական բարեկամ երկրի նման:

Ընտանքի կենդանի ես պահում, ուրեմն հարկվելու ես: Այ քեզ ուղեղներ, այ քեզ օրենք, այ քեզ թազա նորություն: Հիմա որ ես գնամ, շուն առնեմ, ինձ դատի են տալո՞ւ, որ շանս համար գումար չտամ: Լավ, էդ գումարը եթե վերցնում եք, ուրեմն ծառայություն էլ պետք է մատուցեք: Ասենք՝ շան կեր տրամադրեք կամ դեղորայք, թե չէ սա գումարի ինքնանպատակ կորզում է հիշեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել