Tert.am-ը գրում է.

Կարծում եմ՝ յուրաքանչյուր թանկացում էլ դրական առումով չի անդրադառնում, բայց կան անհրաժեշտ և բացատրելի խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն և որոշումները լինեն հիմնավորված. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Ինչ վերաբերում են սակագնի վերանայման դեպքում ոլորտին սպառնացող վնասներին, ապա նախարարը նշեց. «Ելնելով նրանից, որ պահպանման ծախսերում կոմունալ ծախսերը մեծ գումար չեն կազմում, կարծում եմ՝ նման խնդիրների չենք առնչվելու»:

Tert.am-ը փորձեց նրանից պարզել՝ արդյո՞ք թանկացման դեպքում բուժհիմնարկների պահպանման ծախսերը չեն ավելանա, որոնցում ներառված են նաև կոմունալ վարձերը և առողջապահական առումով վատ իրավիճակ չի ստեղծվի, օրինակ՝ սառը պալատներ՝ խնայողության և այլ նպատակներով:

«Չէ, դա ուղղակի անթույլատրելի է, որովհետև առողջապահական հիմնարկների պարտադիր պահանջներ կան, և կարծում եմ՝ սա ուղղակի անքննարկելի խնդիր է՝ ցուրտ պալատ, կամ ջերմաստիճանի պակաս։ Շատ խիստ ենք հետևելու, որ նորմատիվները լինեն համապատասխան»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել