Ինձ համար շատ անհասկանալի որոշում, որը ոչ մի տեսակի բացատրություն չունի: Փաստորեն հիմա ես պետք է վճարեմ նրա համար, որ իմ շունիկին գտել եմ դրսից ու կյանքը փրկել։
Ու ինչքան շատ են այն մարդիկ, ովքեր անօթևան կենդանիներ են որդեգրում:
Ինձ էնպես հետաքրքիր է, թե այս GREAT գաղափարի հեղինակն ով է, ով է փորձում խանգարել առանց այն էլ անօգնական կենդանիներին ձեռք մեկնողներին, որովհետև հաստատ փոքրիշատե անվճարունակ մարդիկ հիմա ավելի երկար կմտածեն՝ օթևան տան, թե չէ։
Կարծում եմ՝ պետք է վերանայել միանշանակ այս ՈՐՈՇՈՒՄԸ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել