Փաստացի, Երևանում այսօր կենդանի պահելը սկսում է դառնալ ողբերգություն՝ ինչ է մեր ավագանին ժամանակին փորձել է լցնել բյուջեն նոր հարկով։ Անհասկանալին մնում է այն, թե ինչով է պատճառաբանված այդ հարկատեսակը՝ դա ոչ գույք է, ոչ եկամուտ... Իսկ որպես տուրք մուծելն արդեն իսկ հակասում է Սահմանադրության որոշ հոդվածներին։ Եթե այսօր անխնա և դաժանորեն ոչնչացվում են անտեր շներն ու կատուները, ապա ի՞նչ ճակատագիր է սպասվում այն կենդանիներին, որոնց համար տուրք չի վճարվելու... Ի՞նչ են անելու այն թոշակառուները, այն տարեց մարդիկ, այն կարիքավոր միայնակ մարդիկ, ում միակ հույսը կարող է լինել շունը, կատուն, թութակը։ Որտե՞ղ է ավագանու այդ տուրքի հումանիստական կողմը։ Ինչո՞ւ եք մարդկանց դնում այլընտրանքի առջև, ո՞ր բարոյական իրավունքով։ Կամ թե այդ կենդանինե՞րն էին արդյոք մեղավոր, որ մեր քաղաքը մեկ-մեկ նմանվում է աղբանոցի, որ առնետները վխտում են, որ այն «ցեմենտագյաջային» փոթորիկների, «ցելոֆանային» «երամների», «բիչոկների» քաղաք է»։ Նախ դաստիարակեք այն «ուղտերին», «խոզերին», այլ եղջերավոր-խոտակեր անասուններին, որոնք կեղտոտում են քաղաքը, նոր հիմնավորեք այս կամ այն կենդանու վրա տուրք սահմանելը։ Միգուցե շուտով տուրք դնեք նաև ծառերի, թփերի, ընտանեկան բույսերի վրա։ Բա դրանք անձրևաջուր են կլանում, փոշի շնչում, թթվածին են ձրի մատակարարում, բա դրանից էլ եկամտաբեր գո՞րծ։ Ամոթ է, հազար ամոթ, որ թողած այլ կարևոր խնդիրներ, որ թողած այլ չհարկվող ոլորտներ ու մարդկանց՝ ընկել ու դրդում եք մարդկանց հրաժարվել իրենց կենդանիներից, որոնք միգուցե սնանկության, կարիքի, զրկանքի մեջ ապրող իրենց երեխաների նաև միակ ուրախությունն են։ Մարդ եղեք, թե չէ ձեր վրա էլ պետք է այդ տուրքը տարածել, պարզապես պարզ չի լինելու, թե ով է այն վճարելու....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել