Ժամանակակից աղջիկները սիրո ոլորտում իսկական փորձագետներ են: Մենք բազում սիրավեպեր, հոդվածներ ենք կարդում, ֆիլմեր ենք նայում հարաբերությունների մասին: Մենք փորձում ենք ռոմանտիկ հարաբերություններ ստեղծել:
Կարճ ասած` մենք գիտենք սիրո մասին, փաստերի և դրա հետ կապված գործոնների մասին: Բայց ոչ ամեն ինչ: 
«Փաստեր սիրո մասին» թոփ տասնյակը Ձեր տրամադրության տակ է:
1.Ամենատարածված սիրային բալլադը աշխարհում, որը նորապսակները ավելի հաճախ են ընտրում, որպես իրենց առաջին ամուսնական պար, դա Bryan Adams - (Everything I Do) I Do It For You երգն է:
2. Լավագույն սիրո դեղը ամենևին էլ գինին չէ, այլ նռան հյութը: Գիտնականները հայտնաբերել են, որ նռան հյութը պարունակում է վիտամիններ, որ ազդում են հորմոնների մակարդակի վրա և առաջացնում են կիրք, սիրով զբաղվելու ցանկություն:
3. Ամենաերկար համբույրի ռեկորդը գրանցվել է Մեծ Բրիտանիայում: Այն տևել է 31 ժամ, 30 րոպե և 30 վայրկյան: Այս փաստը, բնականաբար, գրանցվել է Գինեսի գրքում:
4. Գիտնականները պարզել են, որ միջինում մարդը սիրահարվում է մոտ 7 անգամ, նախքան վերջապես գտնում է իր երկրորդ կեսին և նրա հետ կապում կյանքը:
5. Ինչքանո՞վ է հավանական երկար ու երջանիկ ընտանիք ստեղծել առաջին սիրո հետ: Ըստ վիճակագրության՝ հինգ տղամարդուց երկուսը ամուսնանում են իրենց առաջին սիրո հետ:
6. Բժիշկները պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր պարբերաբար համբուրում են իրենց կանանց գնալուց առաջ, հինգ տարի ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր դուրս են շտապում՝ առանց հրաժեշտի համբույր տալու: Ահա սիրո ևս մի կախարդանք:
7. Գիտես՝ ինչո՞ւ են ամուսնական մատանին կրում հենց մատնեմատին: Այս ավանդույթը սկիզբ է առել Հին Եգիպտոսում: Եգիպտացիները հավատում էին, որ հենց այս մատով է անցնում սիրո երակը, որը անմիջականորեն կապված է սրտի հետ:
8. Շատ հաճախ սիրահարները ամուսնության առաջարկ են անում Էյֆելյան աշտարակում կամ նրա մոտակայքում:
9. Ամերիկյան Արքանզաս նահանգի իշխանությունների որոշման համաձայն՝ մայրաքաղաք Լիտտլ Ռոքում դեռ հին ժամանակներից արգելվել է «աչքերով կրակոցը»: Իսկ որոշումը խախտողներին սպասվում է 30-օրյա կալանք:
10. Սեքսի մասին ամենաառաջին գիրքը հրատարակվել է Չինաստանում դեռևս 5 հազար տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել