Tert.am-ը գրում է.

«Վերջին զանգը» ամեն մի երիտասարդի կյանքում մեծ իրադարձություն է: Այս մասին այսօր մամուլ ասուլիսին  ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով «Վերջին զանգի» տոնակատարությանը:

«Դա պատանեկության շրջանի փակումն է, որով հայտարարվում է հաջորդ փուլի բացումը: Ամեն մարդ, որ տարիքում էլ նա լինի, միշտ հիշում է այդ օրը, երբեք այն չի մոռացվի՝ ինչպես էլ այն անցկացված լինի»,- ասաց նա և նշեց, որ վերջին զանգն այն օրն է, երբ պատանուն պետք է թևեր տրվեն, և դա պետք է տա ընտանիքը, դպրոցը, հասարակությունը, բարեկամությունը: «Այն հիշարժան օր է և պետք է պատշաճ նշվի»,- ասաց նա:

Նա նշեց, որ երբ դպրոցի տնօրեն էր,  բոլոր շրջանավարտների համար ունենում էր հավաստագրեր,  որտեղ աշակերտին հատուկ բնորոշ գծեր, բարեմաղթանքներ էր ներկայացնում: «Դեպքեր են եղել, որ ես իսկապես համոզվել եմ, թե ինչ կարևոր է պատանուն այդ օրը պատշաճ ձևով ճանապարհ դնելը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դրամահավաքին՝ նա ասաց, որ ցանկացած դրամահավաք կոռուպցիա է:«Սակայն, եթե հավաքում են գումար «վինետկայի» համար, ապա դա անհրաժեշտություն է, ուղակի դպրոցի տնօրենը այդտեղ «փայ» չպետք է մտնի»,- ասաց նա և անհրաժեշտ համարեց, որ  ծնողները տնօրեններից պահանջեն հաշվետվություն՝ հավաքված գումարներով արված ծախսերի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել