Tert.am-ը գրում է.

2013 թվականի դեկտեմբերի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը անհայտ անձը պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Աննա Հ.-ին պատկանող տուն և այնտեղից գողացել է տարբեր տեսակի զարդեր և օծանելիք` պատճառելով 100 հազ. դրամի գույքային վնաս:  Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք, ինչի արդյունքում առերևույթ էական վնաս է պատճառվել  Աննա Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հետագայում քրեական գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել