Tert.am-ը գրում է.

Բնական է, որ անձամբ ոլորտի պատասխանատուն` գերատեսչության ղեկավարը, Ազգային ժողովում պատասխանի պատգամավորների հարցերին: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Լինենք անկեղծ, շատ դեպքերում փոխնախարարները ոլորտի նեղ խնդիրներին շատ ավելի իրազեկ են, քան իրենց վերադաս նախարարները: Լավագույն տարբերակը կլիներ, որ լիներ «երկուսը մեկում»  համատեղությունը` պրոֆեսիոնալ նախարար, որը նաև տիրապետում է իր ոլորտի լրջագույն մասնագիտական խնդիրներին: Բայց եթե չի տիրապետում, կոնկրետ ինձ համար շատ ավելի կարևոր է ստանալ ինձ հուզող հարցի պատասխանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը
անդրադառնալով պատգամավորների դժգոհություններին, որ նիստերին չեն գալիս նախարարները,  նշել էր, որ որպես մեծամասնության ներկայացուցիչ, հետևողական է լինելու այս հարցում:

«Այդ հարցը, այո՛, պատգամավորները բարձրացրել են, որ շատ դեպքերում փոխնախարարները չեն կարողանում լիարժեք պատասխան տալ, որովհետև քաղաքական պատասխաններ պետք է տան նախարարները»,- ասել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել