Tert.am–ը գրում է.

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն հայտնել է, որ ձմռանը կարող էր դառնալ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: Խաղացողը մրցաշրջանը սկսել էր «Պարմայի» կազմում, սակայն ակումբի, կողմից աշխատավարձը չվճարելու պատճառով, մրցաշրջանի կեսից խզելէ պայմանագիրը եւ մնացել առանց ակումբ:

-«Յուվենտուսը» ցանկանում էր ինձ հետ պայմանագիր կնքել դեռ հունվարին, երբ թիմից հեռանում էր Ջովինկոն, սակայն այդ գործարքը չկայացավ:

Ես պատրաստ էի համաձայնվել, չէ որ այնտեղ աշխատում է Մասիմլյանո Ալեգրին: Նրան խիստ քննադատում էին, երբ գլխավորեց ակումբը, սակայն այժմ գերազանցեց Կոնտեի նվաճումները»,- նշել է Կասանոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել