Tert.am–ը գրում է.

Ուկրաինայի նախագահի վարչակազմի փոխղեկավար Վելրի Չալին հանդիպում է ունեցել Ճապոնիայի փոխարտգործնախարար Յասումասոյ Նագամինեի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինային ֆինօգնություն հատկացնելու հարցը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում  է Ուկրաինայի նախագահի կայքում։

«Չալին շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին՝ Ուկրաինայի լայնածավալ  ֆինանսական օգնություն հատկացնելու  համար, մասնավորապես`զարգացմանն ուղղված որոշ ծրագրերի իրականացման համար 1.5 մլրդ դոլարի վարկային օգնություն տրամադրելու:  Ուկրաինայի նախագահի վարչակազմի փոխղեկավարը ընդգծել է նաև Ճապոնիայի կառավարության որոշման մասին, որով նախատեսվում  է Ուկրաինային հավելյալ 316,6 մլն դոլար հատկացնելու մասին` ուղղված ազգային տնտեսության կայունացմանն ու բարեփոխումների աջակցությանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործընթացը և ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում միջազգային խաղաղապահ առաքելության  տեղակայման հեռանկարները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել