Tert.am–ը գրում է.

The Independent - ը ներկայացրել է հարձակման ու փախուստի արտառոց դեպքը, որը գրանցվել է Շվեդիայում:

Այնտեղ Յամթլանդում Ռալֆ Փերսսոն անունով տղամարդը անտառային տեղանքում վարժեցնելիս է եղել իր նոր որսորդական շանը, երբ նրա վրա հարձակվել է արջը:

Սակայն պարոն Փերսսոնը չի արել այն, ինչ մարդկանց մեծ մասը կաներ այն դեպքում, երբ նրանց վրա հսկայական արջ է հարձակվում, այն է` կփախչեր ու կբարձրանար մոտակա ծառը: Այս դեպքում շվեդ տղամարդը «սովորականի պես» չի վարվել. Փերսսոնը պարզապես կանգնած է մնացել իր տեղում, տարածել է ձեռքերը և շատ ուժեղ մռնչացել է:

Այս իրադրությունում փախչողը եղել է արջը. նա պոչը իրեն քաշած՝ փախել է նույն անտառը, որից եկել էր: Իսկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված շվեդն ասել է, որ նման ոգեշնչում է ստացել թռչուններից:

«Նախկինում ես տեսել եմ, թե անգամ կռունկերը ինչպես են թևատարած հալածում արջերին»,- մանրամասնել է Փերսսոնը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել