Թուրքը կտենա` կուրախանա, արտահայտությունը, շրջանառության մեջ գցողին իշխանությունն ու նրան կից մանկլավիկները պիտի հատուկ թոշակ նշանակեն

Վ.Պետրոսյանը ժամանակին ասել է, որ առյուծները այնքան խաչասերվեցին շակալների հետ, որ դարձան խեղճ ու անտեր: Ազնիվ պայքարողներին հաճախորդները այնքան պիտակավորեցին, որ նրանք էլ թքեցին ու հեռացան: Տակը մնացին թագավորները, նրանց մանկլավիկները, սուտի ընդդիմադիրներն ու թշվառ հասարակությունը: 
Վաղը սահուն կերպով հոսանքն են թանկացնելու, բայց առաջին գծի պայքարչիստների պատերազմը Կոնչիտայի ու նրան հավասարեցված գույնզգույնների շուրջ է ծավալվում: Կնիքով հաճախորդներն ու անկապ հաճախորդացածներին էլ լծել են 8-րդ կարգի, լրիվ անկապ խնդիրների քննարկման սուրբ գործին: Դատարկ ստամոքսով առաջին ճակատի պայքարչիստները դարդլամիշ են լինում հաստավիզ օլիգարխների հորինված նեղվածության պատճառով: Սոված ամբոխն էլ, իր դարդերը թողած, լծվել է Քիմ Քարդաշյանի նկարները լայքելու սուրբ գործին: Ինչ արած. իշխանությունը հասավ իր նպատակին` ստեղծելով կամազուրկ հասարակություն` նրանց մեջ ներդնելով ընդդիմադրի պիտակը ճակատներին ճպցրած հաճախորդներին: Մենք ունենք այն իշխանությունը, որը ՈՒՆԵՆՈՒՄ է մեզ, երբ կամենա: Ինչպես կասեր հայտնի դասականը` սա Ռիո դե Ժանեյրոն չէ, իրականում սա անգամ Համզաչիմանը չէ:
Իսկ հիմա ճպցնենք դոշներիս անմոռուկները, սեղանին դնենք ադի բուդին ու գարեջուրը և պատրաստվենք Կոնչիտային ու դրան հավասարեցված մնացյալ անհասկանալիներին քլնգելու սուրբ գործին:
Ջհանդամ թե բալը թանկ չի, կարևորը` ծպտուն չհանեք, թե չէ գիտեք չէ?` էն իշխանությունների ու դրանց ճորտերի կողմից մշտական աշխատանքի վերցրած մտացածին պերսոնաժը` թուրքը, բան ու գործ թողած սպասում ա, որ տեսնի ու ղզղնած` ուրախանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել