montaz-300x171Գուգլով լվացքի ֆոտոներ էի փնտրում, էս պատմվածքը հանդիպեց:

Մի զույգ տեղափոխվում է նոր բնակարան:
Առավոտյան արթնանալիս կինը նայում է պատուհանից դուրս և տեսնում, որ հարևանը լվացք է կախում:
- Նայիր, թե ինչ կեղտոտ է նրա լվացքը, – ասում է նա ամուսնուն:
Սակայն ամուսինը թերթ էր կարդում և ասածին ուշադրություն չի դարձնում:
- Հավանաբար, նրա օճառը վատն է, կամ նա պարզապես չգիտի` ինչպես մաքուր լվանալ: Պետք է նրան սովորեցնել:
Եվ այսպես ամեն անգամ, երբ հարևանը լվացք էր կախում, կինը զարմանում էր, թե ինչ կեղտոտ է այն:
Մի առավոտ պատուհանից դուրս նայելիս կինը բացականչում է.
- Օհ, այսօր լվացքը մաքուր է: Հավանաբար սովորել է մաքուր լվանալ:
- Ոչ,- պատասխանում է ամուսինը,- պարզապես այսօր ես մի փոքր վաղ եմ արթնացել և մաքրել մեր պատուհանը:

Մեր կյանքում էլ է այսպես: Ամեն ինչ կախված է այն պատուհանից, որի միջով մենք նայում ենք, թե ինչ է դրսում կատարվում: Եվ նախքան դիմացինին քննադատելը պետք է համոզված լինենք, որ մեր սրտերը և նպատակները մաքուր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել