f98bc545f64ccdcf24f35ef6ea391fd9Mediamonitor.am-ը գրում է.

Արվեստի նշանավոր գործերին տգիտության, քաղաքական դրդապատճառներով, հիմարության կամ շիզոֆրենիայի պատճառով հասցված վնասի կամ ոչնչացման 12 առավել աղմկահարույց դեպքերը:

«Դավիթ», քանդակ – Միքելանջելո

1991 թվականին, ինչպես հայտարարեցին ոստիկանության ազդագրերը, «խելագարված» մարդն իր պիջակի տակ թաքցրած մուրճով հարձակվել է Միքելանջելոյի աշխատանքի՝ «Դավիթ» քանդակի վրա և կոտրել արձանի ձախ ոտքի մի քանի մատները: Ստեղծագործությունը վերանորոգվել է և, ի զարմանս բոլորի, պարզվեց, որ բարբարոսության այդ դրսևորումը նույնիսկ շատ օգտակար է եղել: Բեկորների շնորհիվ գիտնականներին հաջողվեց պարզել, որ մարմարը, որից Միքելանջելոն պատրաստել էր «Դավիթ» քանդակը, ստացվել էր Իտալիայի Կարրարա քաղաքի Ֆանտիսկրիտտի փոքրիկ քարհանքում:

«Այս  մարդը», որմնանկար – Բորխա, Ողորմածության տաճար

Թոշակառու Սեսիլիա Հիմենեսը պատահաբար վնասում է իսպանական Բորխա քաղաքի Ողորմածություն տաճարի որմնանկարը, իսկ ավելի ճշգրիտ, տաճարի վանահոր օրհնությամբ, նա փորձում է վերականգնել «Այս մարդը» որմնանկարը, սակայն ինչ-որ բան այնպես չի լինում: Երբ վերականգնման օրվանից երկու տարի անց մասնագետները տեսնում են աշխատանքը, նրանք սարսափում են և այն անվանում են բարբարոսություն: Համացանցի միջոցով աշխատանքն այնպիսի լայն մասսայականություն ստացավ, որ սկսեց ժամանակակից դասական գործ համարվել: Այժմ այն կոչվում է «Փամփլիկ Հիսուս» և համարվում է XIX դարի նկարիչ Էլիաս Գարսիա Մարտինեսի և XXI դարի թոշակառու` Սեսիլիա Հիմենեսի համատեղ աշխատանքը:

«Վեներան` հայելիով» – Դիեգո Վելասկես

1914 թվականին, սուֆրաժիստուհի Մերի Ռիչարդսոնը մսի կացինն իր հետ տանում է Լոնդոնյան ազգային պատկերասրահ և յոթ անգամ հարվածում Դիեգո Վելասկեսի վրձնին պատկանող «Վեներան` հայելիով» կտավին: Միսս Ռիչարդսոնն ավելի ուշ բացատրում է, որ իր գործողությունները բողոքի արտահայտություն էին՝ ուղղված  դրանից մեկ օր առաջ սուֆրաժիստուհիների առաջնորդ Էմմելին Պանկհերստի ձերբակալման դեմ. «Ես փորձում էի ոչնչացնել առասպելաբանության պատմության մեջ ամենագեղեցիկ կնոջ նկարը, որպես բողոք այն բանի, թե ինչպես է պետությունը փորձում ոչնչացնել միսիս Պանկհերստին՝ ամենախիզախ կնոջը ժամանակակից պատմության մեջ»: Ավելի ուշ, նա հայտարարեց, որ նրան զայրացնում էր նաև այն, թե «ինչպես են տղամարդիկ ապշահար նայում մերկ Վեներային»:

80 արձան Հռոմի Վիլլա Բորգեզե թանգարանում

1980-ականների վերջին Վիլլա Բորգեզեում կատարվում է 80-ից ավել արձանների քթերի գողություն: Մեկ ամսվա ընթացքում մարմարե մարմնի այդ հատվածից զրկվում են «Կոլումբոսը», «Մաքիավելլին» և այլ քանդակներ: Հարձակման են ենթարկվում բոլոր արձաններն անխտիր, այդ տուժած արձանների թվին են պատկանում նաև իտալացի մեծ քանդակագործ Ջովաննի Լորենցո Բերնինիի չափազանց արժեքավոր աշխատանքները: Պարզվում է, որ քիթ գողացողը կենսաբանության պրոֆեսոր է, ով պնդում է, որ  ինքը – ՉԹՕ է: Նա պարզապես պայուսակով ճեմում էր թանգարանում ու պարտեզում, որի մեջ տեղավորում էր պոկած քթերը:

«Մոնա ԼԻզա» – Լեոնարդո դա Վինչի

Լեոնարդո դա Վինչիի հանրաճանաչ աշխատանքը աշխարհում առավել լավ պահպանվող կտավներից մեկն է: Այժմ այն գտնվում է զրահապատ ապակու ետևում, սակայն մինչ այդ, մեկ անգամ չէ, որ փորձել են այն վնասել, այդ թվում` վրան թթու լցնելով:  1956 թվականին, զբոսաշրջիկը կտավի վրա քար է շպրտում (այն թեթևակի քերծում է խորհրդավոր անծանոթուհու ձախ դաստակի ներկը, սակայն դա անմիջապես ներկում են): 1974 թվականին, Տոկիոյի ազգային թանգարանում, որտեղ ցուցադրվում էր կտավը, մի կին, որպես բողոքի նշան այն բանի, որ իշխանություններն ու պահապանները սահմանափակ կարողություններով մարդկանց թույլ չեն տալիս ցուցահանդեսներ հաճախել, կարմիր ներկ է շաղ տալիս կտավի վրա: 1977 թվականին, Ռուսաստանից ժամանած զբոսաշրջուհին «Ջոկոնդայի» վրա շպրտում է մի գավաթ, որը նա գնել էր Լուվրի հուշանվերների խանութից: Արարքի դրդապատճառներն անհայտ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել