Ասում ենք արժեհամակարգային հեղափոխություն, արժեքներ և այլն: Բայց ո՞րն է դրա հիմքը:

Ցանկացած բան, անձ, երևույթ, կառույց, արժեզրկվում է, եթե այն չի սիրվում:

Հայրենիք, ընտանիք, պետություն, կին, ամուսին, երեխա, ծնող, դպրոց, բանակ, ազգ, մշակույթ հասկացություններն արժեզրկվում են, եթե դրանց նկատմամբ սեր չկա, եթե սիրառատ վերաբերմունք և սիրո դրսևորում չկա:

Այսինքն՝ արժեքները վերականգնելու, գնահատելու, հզորացնելու և հարատևացնելու միակ ուղին սիրելն է:

Դե եկեք սիրառատվենք, սիրադրսևորվենք, սիրատոչորվենք, սիրաբանենք, կարճ ասած սիրենք, ու ամեն ինչ կամաց-կամաց իր տեղում կհայտնվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել