Աչքի եմ անցացնում նախորդ շաբաթ Հայաստանում առավելագույնը դիտված 50 հաղորդումների ցանկն ու մտածում թե ինչ դեգրադացված ազգ ենք մենք:
Առաջին 4 տեղը սերիալներ են: Հիմար հայկական սերիալներ:
Առաջ լավ էր էլի, սերիալի հայկականն էլ կար, բրազիլականն էլ, երաժշտության հայկականն էլ կար, արտասահմանյանն էլ: Հիմա հեռուստաալիքները ասես մոնոպոլիզացրել են դաշտը: Ասես վարագույրը քաշել են դրսի հետ ու անում են ինչ ուզեն: Ու լճացում ա գնում: Ռեժիսյորները տեսնում են, ինչ հիմարություն էլ նկարեն, մեկա նայեղ լինելու ա, ուրիշ ճար չկա: Երգիչը ասում ա , մեկա ինձ լսելու են, կարամ երգեմ ինչ ուզեմ: Եթե մրցակցել չենք կարողանում, մրցակիցներից խուսափել ա պետք: Էս ա մեր քաղաքականությունը: Ու տարեցտարի ավելի վատանալու ա, չմտածեք թե հեսա մեր կինոմատոգրաֆիան կամ երգարվեստտը ծաղկելու են: Չկա տենց բան:
Ազգի դեգրադացիայի առաջին մեզվաորը հենց հեռուստատեսությունն ա: Ու պետք չի ուրիշ մեղավորներ փնտրել


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել