Մեզանից հեռու...

Մի քանի օր է՝ խոսում են ԼԳԲՏ-ների արշավների մասին: Հիմա մեզ խի՞ են զոռով, մեր իրավունքներին, մեր ազատ մտածելակերպին դեմ գնալով ասում՝ դուք պետք է հարգեք այդ արարածներին: Դուք հարգում եք, իրենց հետ լավ եք՝ ապրեք: Դուք էլ, ձեր արարածներն էլ մեզանից հեռու մնացեք ու ձեր այլասերվածությունը մեր վզին մի՛ փաթաթեք:

Աբովյանում էլ ընտրությունները թեժ պայքար են խոստանում: Բայց ոնց հասկանում եմ, բացի աբովյանցիներից՝ բոլորը խոսում են այդ ընտրությունների մասին: Իհարկե, այնտեղ ով հաղթանակ տանի, մեծ ռեսուրս կունենա իր ձեռքում: Դե ինչ, սպասենք ընտրությունների ավարտին ու հետագա զարգացումներին:

Մարդկանց ասում են՝ համայնքային խոշորացման համար հանրաքվե ենք անցկացնում, բայց չեն բացատրում՝ ինչ է դա նշանակում: Աժ-ում քննարկում են, իրար վրա գոռգոռում են ու վերջ: Մարդկանց անհատապես պետք է բացատրել՝ ինչ է այդ խոշորացում ասվածը, թե չէ հասարակ գյուղացին ԱԺ նիստերից հետո ոչինչ չի հասկանում: Իմ կարծիքով՝ ԱԺ-ում շատերը նույնպես չեն հասկանում՝ ինչ է դա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել