Չնայած հատկապես 1990-ականներին ՌԴ Թաթարստանի Հանրապետությունում թուրքական ակտիվ ներկայությանը և վերջին տարիներին նաև այստեղ տարվող ադրբեջանական ստահոդ քարոզչությանը՝ հայերը և Հայաստանն այս տարածքում, ընդհանուր առմամբ, ունեն բավական դրական ընկալում: 

Բանն այն է, որ բացի Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ներկայում բավական արդյունավետ գործող հայկական համայնքի հասարակական կառույցներից, հայերը ժամանակին շատ ակտիվ դերակատարություն են ունեցել Վոլգյան Բուլղարիայում, որի պատմական ժառանգությանն այժմ իրավացիորեն հավակնում է հենց Թաթարստանը: 

Ուշագրավ է, որ Թաթարստանում զբոսաշրջային ուղևորությունների ընթացքում զբոսավարները, իմանալով խմբում հայերի առկայության մասին, պարտադիր կերպով պատմում են նաև Կազանի պատմական հայկական թաղամասի մասին, իսկ Բուլղար քաղաքատեղիի պատմության մեջ 13-15-րդ դարերում հայերի ունեցած դերակատարության վրա հատուկ շեշտադրում է կատարվում, անկախ խմբում հայերի լինելու հանգամանքից, ընդ որում՝ խիստ դրական երանգներով: 

Լուսանկարում՝ Բուլղար քաղաքատեղիի հայկական տապանաքարերից մեկը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել