Tert.am-ը գրում է.

Լրատվամիջոցներում երեկ հայտնվել էր ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հոր կարճ հարցազրույցնայն մասին, որ իր դստեր առողջական վիճակը վատացել է։ «Ժաննան շատ վատ է»,- ասել էր Վլադիմիր Ֆրիսկեն։

Սակայն, ինչպես փոխանցում է Комсомольская правда-ն, ավելի ուշ համացանցում հայտնվել էին Ժաննայի քրոջ՝ Նատալյա Ֆրիսկեի խոսքերը, ով հայտարարել էր, որ «հայրիկին ոչ ոք չի զանգահարել», և «Ժաննայի մոտ առողջության վատթարացում չկա, նրա վիճակը կայուն է»։

Հակասական հայտարարությունները մեկնաբանել է նաև երգչուհու մայրը։ «Մենք բուժվում ենք, մենք տանն ենք։ Նման բան, ինչի մասին խոսում են ԶԼՄ-ներում, մեզ մոտ տեղի չի ունենում։ Մեր հայրիկն աշխատում է Արաբական Էմիրություններում, նրա հեռախոսն անջատված է։ Մենք բուժվում ենք, մենք ապրում ենք և կապրենք»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել