Երեկ մի նյութ կարդացի Սեյրան Օհանյանի մասին: Կներեք անհամեստությանս համար, եթե մեր երկրում մի քանի անհատներ կան, որ խստագույնս քննադատում են իշխանություններին, ապա դրանցից մեկը ես եմ: Բայց էս ի՜նչ դիշովիզմի մեջ եք ընկել: Ո՞վ է տեսել այսպիսի հոդվածներ՝ հայ Սեյրանի կնիկը սենց, հայ ընենց... Բան ունեք ասելու` Սեյրանին ասեք: Ինձ համար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի մեղավորներից մեկն է այնքանով, որ բանակը հայտնվեց Երևանի փողոցներում, բայց երբե՛ք, լսում եք, երբեք չի կարելի հասնել կնոջն ու երեխային: Իմ կռիվը երկրում տեղի ունեցող անօրինությունների հետ է, կեղծված ընտրությունների, ծառայամիտ ու ստորաքարշ զինվորականների ու ոստիկանների, բայց ում կնոջ վարքն ի՜նչ, ում ներքնաշորն ի՜նչ... Այսպիսի թեմաների մասին բարձրաձայնողը, թերևս, արժանապատվություն բառի իմաստը չի հասկանում:
Կոչ եմ անում բոլորիդ՝ մարդուն ու տղամարդուն վայել հարցեր բարձրացրեք, այդ աստիճան նույնիսկ թշնամու հանդեպ ցածրանալ չի կարելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել