Ինչ լավ ա, չէ՞...
Դե որ էներգետիկայի թանկացումը «կոմպենսացվում» է Սուրիկ Խաչատրյանով ու յուր քաջազուն որդով:
Իսկ երկուսով միասին` էլեկտրականությամբ և Սուրիկ Խաչատրյանով, «կոմպենսացվում» են սահմանադրական փոփոխությունները:
Որպեսզի հասարակությունս շեղվի... բուն «թեմայից»:
Հ.Գ.Չնայած ասում են` դժվար էլ «հասարակությունը», կոնկրետ դեպքում սահմանադրությամբ շահագրգիռ «կոնկուրենտը»` պարոն Քոչարյանը, մի քիչ էլ Արկադի Ղուկասյանը շեղվեն:
Առաջինն, օրինակ, Մոսկովներում Պուտինին է փնտրում: Էլի:
Ասում են:
Ասում են` «դաժը» գտել է... ու ասել.
-Յախկ, ինչ կեղտոտ սահմանադրություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել