Kak-byistro-i-e`ffektivno-snyat-nervnoe-napryazhenie-e1348833784237Mediamonitor.am-ը գրում է.

Ցանկացած անհանգստություն էմոցիալ առումով ծանրաբեռնում է մարդուն և, եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն, ապա վաղ թե ուշ դա կհանգեցնի սթրեսային վիճակի:

Լարվածությունից ազատվելու համար հոգեբանական աջակցության Մարիուպոլյան կենտրոնի հոգեբաններ Տատյանա Գերշենովան և Աննա Չեպելովան խորհուրդ են տալիս կիրառել հետևյալ մեթոդները.

  1. Նկարեք երազանք

Մեթոդը`թերապիա նկարչությամբ (արտ-թերապիա)

Մեծ թղթի վրա նկարեք Ձեր ընտանիքը, Ձեր երազանքների տունը, վայրը, ուր ցանկանում եք մեկնել: Նկարելու ընթացքում մարդը շփվում է թղթի հետ ինչպես արտաքին աշխարհի հետ: Եվ թղթի վրա նա ցուցադրում է այն ամենը, ինչը նրան անհանգստացնում է: Որքան շատ են նկարները, այնքան ավելի շատ են ‹‹բուժումները››: Նկարել կարելի է ամեն օր`առանց մտածելու նկարի գեղեցկության մասին, առանց որևէ իմաստ կամ իրական առարկաներ փնտրելու: Կարևորը խնդիրներից շեղվելն է, ընտրել մի քանի գույներ, որոնք Ձեզ ամենաշատն են դուր գալիս և ինքնաարտահայտվել:

Արդյունք. Նկարչության ժամանակ մարդը դուրս է նետում իր բոլոր բացասական էմոցիաները և թուլանում է, հանգստացնում է նյարդերը: Բացի այդ, առաջանում է  վստահության և համագործակցության մթնոլորտ խմբում, ձեռք  է բերվում միմյանց զիջելու կարողություն, ուրիշի դիրքորոշումը լսելու և ընդունելու կարողություն: Կան դեպքեր, երբ նկարչությունն օգնում է ազատվել ցավի զգացումից:

  1. Պատկերացրեք ‹‹անվտանգ վայր››

Մեթոդ`պատկերման տեխնիկա

Հարմար տեղավորվեք, փակեք աչքերը, կենտրոնացեք Ձեր շնչառության վրա; Երբ դուք փակում եք աչքերը, առաջանում է Ձեր տարածությունը: Դուք տնօրինում եք այդ տարածությունը: Այժմ մտովի պատկերացրեք Ձեր ‹‹անվտանգ վայրը›› պատկերման միջոցով: Օգտագործեք Ձեր երևակայությունը`‹‹անվտանգ վայրը›› կարող է լինել այնպիսին, ինչպիսին դուք եք ցանկանում, այնտեղ կարող է լինել բացառապես ամեն ինչ: Դա կարող է լինել սենյակ, ծովափ, դաշտ, տուն: Կարելի է այնտեղ գտնվել միայնակ, ինչպես նաև մարդկանց շրջապատում: Միակ պարտադիր պահանջն է`Դուք պետք է Ձեզ լիովին անվտանգ զգաք: Մնացեք այդ ‹‹անվտանգ վայրում›› այնքան, որքան կցանկանաք: Հիշեք, որ դուք միշտ կարող եք վերստեղծեք այդ վայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել