Հարավային Օսեթիայի Աժ նախագահի հետ ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումից հետո մամուլում թյուր կարծիք էր շրջանառվում, թե հայ-վրացական հարաբերություններում սառնություն է նկատվում: Սակայն իրականությունն այլ է, քանի որ այդ փոքրիկ միջադեպը չէր կարող վնասել երկու հարևան երկրների հարաբերությունները, ավելին՝ հարաբերությունների զարգացումն ընթանում է բնականոն հունով:

Դրա մասին է փաստում նաև նախօրեին վարչապետ Աբրահամյանի կատարած այցը Վրաստան, որի ընթացում քննարկվել են տնտեսական հարաբերությունների զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո Հայաստանի համար ավելի է կարևորվում Վրաստանի հետ համագործակցությունը և տնտեսական հարաբերությունները խորացումը, քանի որ Վրաստանով է անցնում Հայաստանը ԵՏՄ-ի հետ կապող միակ ուղին: Հայաստանը խոստանում է կապող օղակ դառնալ ԵՏՄ-ի և Վրաստանի միջև: 
Բացի այդ, Հայաստանի Վրաստանի կապերի խորացման լավ հեռանկարներ է խոստանում Հյուսիս-հարավ ճանապահի կառուցումը, ինչը հնարավորություն կտա Վրաստանին արդյուհավետ կերպով կապվել նաև Իրանի հետ:

Դատելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Բաթումիում Հովիկ Աբրահամյանի հանդիպման լուսանկարներից, որտեղ վարչապետներն օղի են խմում, մասնակցում ընկույզով սուջուխի պատրաստմանը, կարելի է փաստել, որ վարչապետների հանդիպումը տեղի է ունեցել ջերմ մթնոլորտում, և երկու երկրների վարչապետները հասցրել են հաստատել ջերմ-ընկերական հարաբերություններ:

Անձնական հարաբերությունների հաստատումը շատ կարևոր է հատկապես արտաքին քաղաքական գործունեության մեջ, ինչը թույլ կտա շատ նուրբ թվացող խնդիրները հնարավորինս արագ կարգավորել, առավելապես, եթե խնդիրը վերաբերում է հայ-վրացական հարաբերություներին, երբ տարբեր ուղղություններով համգործակցության խորացումն ուղղակի անհրաժեշտություն է Հայաստանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել