Այսօր ԱԺ-ի հերթական քառօրյայի նիստի ժամանակ, Զարուհի Փոստանջյանը բարձրացրել էր Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարցը, ինչը բարկացրել էր հատկապես ՀՀԿ-ական գեներալ Սեյրանին, ով ԱԺ-ի միջանցքում թեժ բանավեճի էր բռնվել Ժառանգություն խմբակցության պատգամավորի հետ։

Ինչպես ասվում է՝ առանց մեկնաբանությունների։ Բովանդակային մասով Փոստանջյանը 10։0 արեց գեներալ Սեյրանին, ինչը զարմանալու չէ, բայց դե մյուս կողմից գեներալ Սեյրանը՝ իր միամտությամբ ու մեղմ ասած ոչ բարձր կրթվածությամբ հանդերձ, մարդկային մի որակ է դրսևորում նաև այս տեսանյութում, որը կարելի է գնահատել որպես հավատարմություն։

Ուշագրավ մի բան էլ կա. Սեյրանը՝ իր բարբառով ու բարձր էմոցիոնալությամբ, փորձում է խոսել օրենքի լեզվով անմեղության կանխավարկածի ու քաղաքական էթիկետի մասին։ Եթե մի պահ կտրվենք նրանից, թե ում համար է նա դոշ տալիս, ու ինչ ակնհայտ սրիկա է մի քանի անգամ դատապարտված Լիսկան և ինչ տմարդի լակոտ է դաստիարակել, սա ևս ողջունելի տենդենց եմ համարում, որովհետև հանրապետականները սովորաբար կամ սկսում են կոպտել ու ադեկվատությունները կորցնել, կամ էլ ուղղակի փախչում են ու ծպտվում, երբ խոսքը գնում է նման բաների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել