Tert.am-ը գրում է.

ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ եկել է Եվրոպայի հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակը։ Այդ մասին նա նշել է «Российская газета» թերթի համար գրված հոդվածում, փոխանցում է Лента-ն։

«Թեև Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերություններում բավականին բարդ ժամանակաշրջան է, արդեն իսկ պետք է միասին փնտրել և առաջ տանել նոր միավորման օրակարգ»,- նշել է Նարիշկինը։

Նրա կարծիքով՝ «սառը պատերազմի» վերածնված ոգին խանգարում է եվրոպական ազգերի և Ռուսաստանի մերձենալուն։ Այունամենայնիվ, համագործակցությունը կհաջողվի ոչ միայն վերսկսել, այլև հասցնել ավելի բարձր որակային մակարդակի։

«Ռուսաստանը 20 տարի բարեխղճորեն աշխատել է Եվրոպայի խորհրդում և չի կարող անդադար ապացուցել, որ մեր երկրի կողմից ոչ մի սպառնալիք չկա»,- նշել է Նարիշկինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել