Tert.am–ը գրում է.

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում վճռվեց չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը: Գործող չեմպիոնը` «Ատլետիկոն» սեփական հարկի տակ զիջեց «Բարսելոնային», որը անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող «Ռեալի» համար:

«Բարսելոնան» վաստակեց 93 միավոր և առաջնության ավարիտց մեկ տուր առաջ «Ռեալին» գերազանցում է 4 միավորով: Կատալոնական ակումբն իր պատմության մեջ 23-րդ անգամ նվաճեց Իսպանիայի ուժեղագույն ակումբի կոչումը:

37-րդ տուրի բոլոր հանդիպումներն ընթանում էին միմյանց զուգահեռ: «Ռեալը» հաղթանակ տարավ «Էսպանյոլի» նկատմամբ: 4-րդ տեղի համար պայքարող «Սևիլիան» (73 միավոր) կամային հաղթանակ տարվա գրանցումը պահպանելու համար պայքարող «Ալմերիայի» (32) հետ խաղում: «Վալենսիան» (74 միավոր) սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Սելտայի» (47) հետ:  

«Ատլետիկո» - «Բարսելոնա»` 0:1

Գոլը` Մեսսի 65

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել