Tert.am-ը գրում է.

Կարմիր խաչի և կարմիր կիսալուսնի  միջազգային շարժումը դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով 93 մլն դոլար հավաքել, որոնք անհրաժեշտ են Նեպալին վերջին մի շարք հզոր երկրաշարժերի հետևանքները հաղթահարելու համար: 

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU-ն` այս մասին Կատմանդուում լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Ավելի վաղ խոսվում էր զգալիորեն ավելի փոքր գումարի` 35 մլն դոլարի մասին:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխատանքները դեռևս տարվում են արտակարգ ռեժիմով:  Միջոցներն անհրաժեշտ են ջրի, սննդամթերքի մատակարարման, ժամանակավոր կացարանների ստեղծման և բուժօգնության համար:

Նեպալում հզոր երկրաշարժեր են տեղի ունենում ապրիլի 25-ից սկսած, որոնց հետևանքով ավելի քան 8000 մարդ է զոհվել, հազարավորները մնացել են առանց տանիքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել