Tert.am-ը գրում է.

Տաջիկստանում կայացել է Հավաքական անվտանգության   պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների զինծառայաողների` գեներալ-մայոր  Միրալի Ռահմատովի հրամանատարությանն անցնելու  հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությանը հղումով,  արարողությունն անցկացվել է ՀԱՊԿ-ի  օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի  զորքերի  անակնկալ  ստուգումների շրջանակներում:

Հաղորդվում է, որ հանդիսավոր արարողությունն անցկացվել է Տաջիկստանի «Խարբմայդոն» պոլիգոնում:
«ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ռուսական ստորաբաժանումը ևս ընդգրկված է զորքերի պատրաստականության  անակնկալ ստուգումներում», - ասվում է հաղորդման մեջ:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի պատրաստականության ստուգումների առաջին փուլն անցկացվել է շաբաթ:  Միրալի Ռահմատովի հրամանատարությամբ զորքերն անցել են ուսումնամարտական հանձնարարությունների մշակմանն ու իրագործմանը:
ՀԱՊԿ-ը միավորում է Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել