Tert.am-ը գրում է.

Լեհ ճարտարապետ Կրզիստոֆ Կոտալեին պատկանող 8+8 Concept Studio բյուրոն առաջարկել է Դուբայում ստորջրյա թենիսի կորտեր կառուցել։

Համաձայն նախագծի՝ համալիրը բաղկացած կլինի 7 կորտերից, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն անցկացնել մրցաշարեր, այլև կազմակերպել ցուցադրություններ և այլ ժամանցային միջոցառումներ, հայտնում է buro247.ru-ն։

Ընկերությունում անհանգստանում են նաև քաղաքի էկոլոգիայի մասին, այդ պատճառով էլ առաջարկվում է այն կառուցել բացառապես անվտանգ նյութերից։ Նախագծի իրականացման հստակ արժեքը դեռևս հաշվարկված չէ, սակայն ճարտարապետը հայտնել է, որ խոսք կարող է գնալ միլիարդավոր դոլարների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել