Ճիշտ ասած, ես լրագրող չեմ և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին էլ երբեք չէի հիշի, եթե անձամբ ինքը դրա առիթը չտար «լրագրողների դեմն առնելու» իր խնդրանքով։ Այսուհետ ես հաճախակի անդրադառնալու եմ նրա գործունեությանը, ու թող «դեմս առնի»։ Տեսնենք՝ ոնց է առնելու։ Իսկ սկզբի համար ասեմ, որ համաձայն պաշտոնյաներին դիմելաձևի հանրապետությունում ընդունված կարգի՝ այսուհետ նրա մասին գրելիս ես կդիմեմ միայն որպես ՎԱՆՑԻԿՈՎԻՉ, որովհետև նրա ազգանուն, անուն, հայրանունն է Դարբինյան Սամվել Վանցիկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել