Tert.am-ը գրում է.

Վաշինգտոնի էլիտար թաղամասում՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի տան մոտակայքում, հայտնաբերվել է 4 մարդու դի։ Ենթադրվում է, որ սպանվել է խոշոր ընկերության ղեկավար և նրա ընտանիքը՝ կինը, 10-ամյա որդին, ինչպես նաև՝ սպասուհին, հայտնում է Washington Post-ը։

Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ հինգշաբթի կեսօրին բոլոր 4 զոհերը դանակահարվել են, իսկ տունը՝ հրդեհվել։

Ոստիկանությունը կարծում է, որ սպանվել է American Iron Works խոշոր շինարարական ընկերության 46-ամյա ղեկավար Սավաս Սավոպոլուսը, նրա 47-ամյա կինը՝ Էմի Սավոպոլուսը, 10-ամյա որդին՝ Ֆիլիպը, և նրանց 57-ամյա սպասուհին։

Ոստիկանությունը կշարունակի ապացույցներ հավաքել, հայտնել են իրավապահները։ Սպանության ոչ մի վարկած դեռևս չի ներկայացվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել