««ՉԻ» տեղեկություններով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը երազում է դառնալ ԶՈւ գլխավոր շտաբի պետ: Հիշեցնենք, որ երիտասարդ գեներալ լեյտենանտը համարվում է բանակի ամենահարուստ բարձրաստիճան սպաներից: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ Բաղմանյանին գովերգելով են զբաղված Տավուշի և Գեղարքունիքի զինկոմները, ովքեր համապատասխան հող են նախապատրաստում տարածաշրջանում վերջինիս վարկանիշը բարձրացնելու համար:

Մեր տեղեկություններով՝ նրանցից հետ չի մնում նաև ինքը՝ Հայկազ Բաղմանյանը: Նա իր մերձավորների շրջանում մշտապես անկեղծանում է՝ ասելով, որ ամեն ինչի հասել է իր բացառիկ ունակությունների շնորհիվ, որ ինքը ամենակարող է և կձգտի ու կհասնի նաև Գլխավոր շտաբի պետի պաշտոնին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել