Lurer.com–ը գրում է.

Լեգենդար երաժիշտ Ջոն Լենոնին պատկանող  կլոր ապակիներով հայտնի ակնոցը կվաճառվի աճուրդում առաջին կնոջից` Սինտիայից ապահարզանի թղթերի հետ միասին:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը`  ակնկալվում է, որ լեգենդար երգչի ակնոցը կվաճառվի 27 000 եվրոյով: Փաստաթղթերը, որոնցում ներառված են Լենոնի տան աշխատակցուհու ցուցմունքները, նկարագրում են լարված հարաբերությունները երգչի  ընտանիքում, որի վրա ազդում էին  թմրանյութերի և Յոկո Օնոյի հետ Լենոնի կապվածությունը:

Լեգենդար քառյակի երաժշտական պատմության մասնիկները կվաճառվեն այս ամիս՝ Omega աճուրդի տան կողմից, որն արդեն մեկ անգամ վաճառել էր Լենոնի ատամը` 31 000 եվրոյով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել