Tert.am–ը գրում է.

ՄԱԿ-ի փախստականների հարցով Գերագույն հանձնակատարի  վարչությունը տեղեկացնում է 105 000 փախստականի մասին Բուրունդիից, որտեղ այս շաբաթ զինվորականները փորձել են պետական հեղաշրջում կատարել:

«Ավելի քան 105 000 մարդ հեռացել է Բուրունդիի բախումների գոտուց` ապաստան փնտրելով հարևան երկրներում», - Корреспондент-ի փոխանցմամբ` ասվում է ՄԱԿ-ի վարչության Twitter-ի պաշտոնական էջում:

Միևնույն ժամանակ Reuters գործակալության տվյալներով` կառավարական զորքերն ուրբաթ ձերբակալել են Բուրունդիի հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Գոդֆրուա Նիյոմբարեին, որի կողմնակիցները փորձում էին ռազմական հեղաշրջում անել:

Լարվածությունը երկրում սկսվեց, երբ Բուրունդիի նախագահ Պիեռ Նկուրունզիզան հայտարարեց այդ պաշտոնում երրորդ անգամ ընտրվելու մտադրության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել