Մոսկվա այցելած «Ֆեյսբուքն» ստեղծող Ցուկերբերգը «Աֆիշա» թերթին տված անչափ ուշագրավ հարցազրույցի ընթացքում (տես` այստեղ) լրագրողի այն հարցին, թե ինչու չի պատրաստվում արձագանքել բազմաթիվ օգտատերերի պահանջին` «լայք» կոճակին ավելացնել «դիսլայք» կոճակ, այլ հիմնավորումների շարքում ասել է բառացիորեն հետեւյալը. «..Ինձ թվում է՝ պետք չէ մարդկանց չար լինելու առիթ տալ»: ))) Իրոք, պատկերացնո՞ւմ եք, թե մի խումբ չար մարդիկ որքան մարդու կյանք էին պղտորելու՝ բանուգործը թողած սրա-նրա գրառումների կամ նկարների տակ մի գլուխ «դիսլայք» դնելով: Նրա այս պատասխանը այնքան հավանեցի, որ որոշեցի մեր եղբորը հայկական ազգանվամբ կնքել. Շաքարասարյան (վստահ եմ՝ չի նեղանա ինձնից): Առանց այդ էլ «Ֆեյսբուքում» ի նշան երախտագիտության միշտ «խմում ենք իր կենացը», բայց հիմա նաեւ ինձ համար պարզեցի, որ կարգին մարդ է: Ի դեպ, հարցազրույցը խորհուրդ կտամ անպայման կարդալ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել