Tert.am-ը գրում է.

Տաքարյուն կաթնասուններին և թռչուններին է  միացել նաև օպահ տեսակի  ձուկը: Ինչպես գրում է Business Insider-ը` Science ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները հայտնել են, որ այն առաջին տաք արյուն  ունեցող ձուկն է:

Օպահ տեսակը հայտնի է նաև որպես  լուսնաձուկ, որը  կարողանում է մարմնի ջերմաստիճանը շրջակա միջավայրի ջերմաստիճանից 5 աստիճանով բարձր պահել:

Ձկան երկարությունը կարող է հասնել երկու մետրի: Այն վտանգին շատ արագ արձագանքելու ունակություն ունի, քանի որ անընդհատ շարժում է լողակները: Դա օգնում է ջերմություն ստանալ:
Հետազոտողները նշում են, որ օպահ տեսակի  ձուկը գիտությանը հայտնի միակ տաքարյուն ձուկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել