Candy Crush-ի սիրահարների համար

Windows-ի պաշտոնական պորտալը հայտարարություն է տարածել, որ candy crush խաղը կլինի windows 10-ի ստանդարտ, անվճար խաղերի շարքում (Spider solitare, solitare, բոմբերի խաղը և այլն): 
Candy Crush Saga-ը ևս ընդգրկվելու է այս խաղերի շարքում:

Հիմա այս խաղը հասանելի է mobile պլատֆորմում` Windows Phone, Android, iOS.

Հ.Գ Google ընկերությունը 2014-ին Candy Crush-ը ճանաչել էր լավագույն խաղային էփը android-ի համար: Apple-ը նույն բանն արել էր 2013-ին. ներառել էր iOS-ի ամենահայտնի խաղային ծրագրերի ցանկում:

Ինչպես հասկանում եմ՝ այս նորությունը ոչ պակաս ուրախալի է Candy Crush չսիրող ֆեյսբուքցիների համար, քանի որ windows-ի շնորհիվ նրանք համեմատաբար քիչ հրավերներ կստանան իրենց ընկերների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել